ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Չեն արձագանքում

Չեն արձագանքում
26.06.2018 | 00:35

Մեր տեղեկություններով` կառավարությունը բազմաթիվ քաղաքագետներից, տնտեսագետներից, քաղաքական-հասարակական գործիչներից առաջարկությունների փաթեթներ է ստացել: Այլ խոսքով, բոլորը ձգտում են ըստ կարելվույն ուղղություն ցույց տալ, օգնել, աջակցել գործադիր իշխանության երիտասարդ անդամներին, պետության բարեփոխման սեփական մոդելները ներկայացնել: Բայց, ինչպես Հրանտ Բագրատյանի, այնպես էլ ոմանց պարագայում ոչ մի արձագանք չի եղել:

Սակայն, ի տարբերություն հայտնի տնտեսագետի, մյուսները ֆեյսբուքյան հանրությանը չեն իրազեկել, որ իրենց առաջարկները, պարզ ասած, բանի տեղ դնող չկա:
Օրերս քաղաքագետներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ հստակ առաջարկներով հիմնավորել է, թե ինչպես պետք է ոտքի կանգնեցնել երկիրը, սակայն ոչ մի արձագանք չկա: Մինչդեռ իշխանափոխությունից հետո կառավարությունում խումբ է ձևավորվել, որը համակարգում է այդ աշխատանքները և կարող էր դրական կամ բացասական արձագանքով հանդես գալ: Այլապես հայտարարվում է, թե բաց են աշխատում և հանրության կարծիքի հետ հաշվի են նստում, իրականում պարզապես անտեսում են իրենց մատից փուշ հանել ցանկացողներին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ